Ապրիլի 30-ին եւ լույս մայիսի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 420 կրակոց:
Արցախի ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: