News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերի ամենախոշոր նավը կհսկի ամերիկյան նավերը, որոնք ուղեկցում են դեպի Կորեական թերակղզի ընթացող «Կարլ Վինսոն» ռազմանավին, հաղորդում է BBC-ն։

«Իձումո» ուղղաթիռակիրը գործի կդրվի նավը հսկելու համար, որն այժմ ուղեւրվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը լիցքավորելու համար, այդ թվում՝ «Կարլ Վինսոն» ավիակրին։

Գործողությունն ընթանում է թերակղզում լարված իրադրության ֆոնին։ Անցյալ շաբաթ ԿԺԴՀ-ն կրկին բալիստիկ հրթիռների փորձնական արձակում է իրականացրել։

«Իձումո» հածանավ ուղղաթիռակիրը դուրս է եկել Յոկոսուկա ԱՄՆ ռազմածովային բազայից, որը գտնվում է Տոկիոյից հարավ։ Այն պետք է հանդիպի ամերիկյան նավին եւ այն ուղեկցի մինչեւ Սիկոկու կղզի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ