News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աշխատանքային նոր օրենսգրքում պետք չէ չափից ավելի շատ իրավունքներ ամրագրել աշխատողներին եւ պարտականություններ՝ գործատուներին: Մայիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության Զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը՝ մեկնաբանելով Աշխատանքային օրենսգրքի նոր խմբագրման նախագծի աշխատանքները, որը պետք է պատրաստ լինի 9 ամսվա ընթացքում:

Նա չհիշատակեց (իսկ դրա վերաբերյալ հարցը շրջանցեց), որ զարգացած երկրներում դատարանները, գործատուները եւ կառավարությունը մեկը մյուսին կապված չեն եւ իրար չեն պաշտպանում: Իսկ աշխատողների եւ գործատուների բանակցություններին պրոֆմիություններն են մասնակցում: Եվ եթե Արեւմուտքում մտածում են, թե ինչպես նրանց ավելորդ իրավունքներ չտան, ապա Հայաստանում քչերը գիտեն, որ պրոֆմիությունները դեռեւս գործում են:

Սա, սակայն, Աշխատանքի նախարարությանը չի զարմացնում: Լավագույնի հավատով աշխատողներին հորդորում են պայմանավորվել Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ այլ գործարարների հետ՝ աշխատանքային պայմանագրերի, լիարժեք արձակուրդի եւ արտաժամյա աշխատանքի լրավճարի շուրջ: «Աշխատողները պետք է կարողանան գործատուի հետ պայմանավորվել: Բանակցելու մշակույթը տնտեսության ատրիբուտներից է»,- ասաց Ավետիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ