News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Twitter-ը Bloomberg Media-ի հետ համատեղ ծրագրում է ստեղծել լրատվության շուրջօրյա հեռարձակման ծառայություն։ Նախագիծն իրականացվելու է սոցցանցի հարթակի վրա առցանց հեռուստաալիքի ձեւով, գրում է The Wall Street Journal–ը։

Ենթադրվում է, որ նոր ծառայությունը կգործարկվի արդեն այս տարվա աշնանը։ Հեռուստաալիքը, որը դեռ անվանում չունի, իրական ժամանակում հեռարձակելու է սեփական արտադրության նորություններ աշխարհի տարբեր անկյուններից, նաեւ ցուցադրելու է Twitter-ի օգտատերերի ստուգված տեսահոլովակները։

Twitter--ի գործադիր տնօրեն Ջասթին Սմիթը նշել է, որ շատերը նորություններ են դիտում հեռուստաեթերում ու միանգամից դրանց մասին մեկնաբանություններ հրապարակում սոցցանցում։ Իսկ ընկերությունները ուզում են միավորել այդ երկու գործողությունները։

«Մենք իրոք համարում ենք, որ կկարողանանք գրավել լսարան, որը չի վճարում հեռուստատեսության համար ու հեռուստացույց դիտում է սոցցանցից օգտվելիս ո ւ մենք կարծում ենք, որ Bloomberg–ը մեզ համար այս հարցում իդեալական գործընկեր է»,- վստահեցրել է Twitter -ի ֆինանսական տնօրեն Էնթոնի Նոթոն։

Twitter-ի ու Bloomberg-ի ներկայացուցիչները թերթին չեն հայտնել համաձայնագրի ֆինանսական կողմի մասին։ Սակայն նշում են, որ Bloomberg-ն է ամբողջովին վերահսկելու հեռուստաալիքի բովանդակությունը։ Բացի դրանից հեռուստաալիքով գովազդ է ցուցադրվելու։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կասպերսկու լաբորատորիան» խոստացել է «հասանելի իրավաբանական միջոցներ» ձեռնարկել ԱՄՆ-ում իր արտադրանքի արգելքի դեմ
Ռուսական հակավիրուսային ծրագրերի ստեղծողը արձագանքել է  ԱՄՆ մտցրած արգելքին...
Լոնդոնում չեղարկվել է առաջին ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի սցենարը ստեղծվել է արհեստական ​​ինտելեկտի միջոցով
Վերջին 24 ժամվա ընթացքում ստացած արձագանքները, որոնք մենք ստացել ենք ֆիլմի մասին հայտարարելուց...
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ