News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը մեծագույն սիրով է Սիրիայի ժողովրդին հումանիտար օգնություն տրամադրում, եւ մենք անչափ երախտապարտ ենք ռուս գործընկերներին, որ նրանք այն Ռուսաստանի ՌՕՈւ-ի օդանավերով տեղ հասցնելու հնարավորություն են ընձեռում: Այս մասին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում:

«Մենք այս ծրագիրը կշարունակենք նաեւ ապագայում: Մեր երկրների նախագահների հանձնարարականների հիման վրա մենք մշակում ենք հումանիտար ականազերծմանը հայ սակրավորների մասնակցության հնարավորության հարցը, որը Ռուսաստանն իրականացնում է Սիրիայում»,- նշել է Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով՝ սպառնալիքների գլոբալացման պատճառով ռազմաքաղաքական ոլորտում երկրների համագործակցությունը պետք է ուղղված լինի խաղաղության եւ անվտանգության հաստատմանը: «Մենք այս մասին հրապարակայնորեն ասում ենք ե՛ւ ՀԱՊԿ-ի ձեւաչափում, ե՛ւ երկկողմանի մակարդակում»,- հավաստիացրել է նախարարը:

«Ռուսաստանը մեծապես աջակցում է Հայաստանի Զինված ուժերի ամրապնդմանը: Այս պահին Ռուսաստանի հետ մեծ թվով ծրագրեր ունենք՝ մեր կուրսանտների ուսուցումից մինչեւ գործողությունների համատեղ ծրագրումը: Մենք ստեղծել ենք զորքերի միավորված խմբավորում, կա հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգ, ռազմատեխնիկական համագործակցության շատ թեմաներ ունենք: Այցի շրջանակում ես հանդիպել եմ արդյուաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ, մենք անցկացրել ենք հայ-ռուսական արդյունաբերական համաժողով: Մենք ծանոթացրել ենք ռազմաարդյունաբերական համալիրի ոլորտի մեր արտադրողներին, որպեսզի նրանք կարողանան համատեղ գործունեության մասին ուղիղ պայմանավորվածությունների հասնել»,- տեղեկացրել է Վիգեն Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ