News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գառնիկ Մուրադյանը վերջերս 103 տարեկան դարձավ։ Չնայած իր պատկառելի տարիքին՝ պարոն Մուրադյանը բավականին լավ հիշողություն ունի՝ նա առայսօր հիշում է Հայրենական մեծ պատերազմի բոլոր իրադարձությունները, որին նա մասնակցել է ավելի քան կես դար առաջ։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Գառնիկ Մուրադյանը պատմել է, որ ծառայել է Ուկրաինայի 54-րդ դիվիզիայում, որը 50-րդ ու 90-րդ դիվիզիաների հետ միասին կազմում էր մեկ բրիգադ, որը ղեկավարում էր գեներալ- լեյտենանտ Պավել Բելովը։ Այդ դիվիզիայի կազմում նա մասնակցել է Ստալինիգրադի ճակատամարտին՝ իր արժանիքների համար հետագայում ստացել է մեդալ, որ այսօր հաճույքով ցույց է տալիս զրուցակիցներին։ Ճիշտ է «Ստալինգրադի համար» շքանշանն ընդամենը մեկն է այն բազմաթիվ շքանշաններից, որոնք նա ստացել է Հայրենական պատերազմի ժամանակ (NEWS.am -ի թղթակցի հաշվարկով նրա պիջակին 18 շքանշան էր ամրացված)։

Գառնիկ Մուրադյանի խոսքով, Մեծ հայրենական պատերազմի ամենակարեւոր մարտերից մեկն էլ Դնեպրի համար մարտը, գործողությունների մի ամբողջ շարք, որոնք իրականացվել են 1943-ին՝ 4 ամսվա ընթացքում։ Այդ գործողությունների արդյունքում նացիստներից ազատագրվել էր Լեւոբերեժնայա Ուկրաինան։

Այսօր Գառնիկ Մուրադյանը ապրում է Երեւանում, մենակ՝ նրա որդին, նրա խոսքով Մինվոդիում է ապրում իր ընտանիքի հետ, դուստրը՝ Լիբանանում։ Այն հարցին, արդյոք երեխաները օգնում են նրան, նա հպարտությամբ պատասխանում է «Չէ՞ որ ես սպա եմ, գվարդիայի կապիտան։ Ես նորմալ կենսաթոշակ եմ ստանում։ Ինչո՞վ կարող են նրանք ինձ օգնել։ Այդ ես պետք է նրանց օգնեմ»։ Իսկ երբ հարցրեցինք, նա ծխո՞ւմ է, կամ ոգելից խմիչք գործածո՞ւմ է, Գառնիկ Մուրադյանը արագ ու վստահաբար պատասխանեց՝ «Իհարկե ո՛չ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ