ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական www.police.am կայքում հրապարակվել են Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները ըստ ընտրական տեղամասերի՝ դրանք ներբեռնելու հնարավորությամբ:
Այս մասին, NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանության մամուլի ծառայությունից: