News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի մնացած թաղամասերում կյանքի որակը պետք է չլինի ավելի վատ, քան կենտրոնում։ Այս մասին հայտնել է Երեւանի քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը Աջափնյակ թաղամասի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Կոմունալ ծառայությունները, տրանսպորտը, դպրոցները, բակերի բարեկարգումը՝ այդ ամենի մասին քաղաքապետարանը հիշում էր քաղաքային իշխանությունների նախորդ ընտրությունների ժամանակ, հիշում է նաեւ հիմա, հայտնել է Մարգարյանը։

«Երեւանը Եվրոպայի ամենագրավիչ զարգացող քաղաքներից է։ Եվ զարգացած ենթակառուցվածքներով, եւ անվտանգությամբ։ Բայց դա չի նշանակում, որ այլեւս ոչինչ անել պետք չէ։ Մենք հենց դրա համար էլ խնդրում ենք ձեր վստահությունը, որպեսզի շարունակենք աշխատանքը»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կանցնեն մայիսի 14-ին։ Ընտրություններին մասնակցում են ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը։ Քաղաքական ուժերի ցուցակների 1-ին համարները քաղաքապետի պաշտոնի թեկնածուներն են (ՀՀԿ-ի ցուցակի առաջին համարը Տարոն Մարգարյանն է)։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ