News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանի պրոբլեմը անսարք վերելակները չեն միայն, անանացանելի ճանապարհները, փոշին ու կեղտը չէ միայն, այս քաղաքի խնդիրը համակարգային է։ Այդ մասին այսօր՝ մայիսի 11-ին Հյուսիսային պողոտայում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Ելք» դաշինքից ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը։

«Իսկ խնդիրը համակարգային կարող է լուծել նոր ուժը, ընդդիմությունը, որովհետեւ խնդիրները իշխանությունն էստեղծել եւ նա խնդիր լուծող չէ։ Միայն հակադիր համակարգի պարագայում է, որ փոխադարձ վերահսկողության արդյունքում փոփոխություններ կլինեն»,- նշեց Արամ Սարգսյանը։

Նրա խոսքով, իշխանությունն ամեն ինչ անում է ժողովրդավարության պատրանք ստեղծելու համար։ «Աշխարհում շատ երկրներ անցել են այդ կեղծ ժողովրդավարությամբ։ Կեղծ ժողովրդավարությունը ոչինչ չի տալիս, դա արագ հասկացան եվրոպացիները։ Միայն իրական ժողովրդավարության պարագայում է, որ կարելի է բան փոխել, առաջընթաց ունենալ»,- ասել է նա։

Ըստ Արամ Սարգսյանի, «Ելք» դաշինքի թիմի համար անհաղթահարելի խնդիրներ չկան։ «Կուսակցությունները շատ-շատ են, բայց ելքը մեկն է»,- ասել է Արամ Սարգսյանը՝ կոչ անելով Երեւանի ավագանու ընտրություններում ձայն տալ «Ելք» դաշինքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ