News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եթե չունենանք քաղաքացի, չենք կարող ունենալ անկախ պետականություն եւ արժանապատիվ կյանք։ Այդ մասին այսօր՝ մայիսի 12-ին Ազատության հրապարակում ընթացող համերգ-հանրահավաքին հայտարարել է «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը։

Ըստ Փոստանջյանի, վերջին 25 տարիները մեր հայ ժողովրդին պատճառեցին այնպիսի վնասներ, որոնք, ըստ որոշ կարծիքների, դարձել են անդառնալի։ «Մեր հայրենիքից հեռացել է 1,5 մլն քաղաքացի։ Երեւանը ոչ միայն կարիք ունի գեղեցիկ շենքերի, անտառածածկ ու կանաչ տարածքների, այլեւ քաղաքացու կարիք ունի։ Մեզ փորձել են համոզել այս տարիներին, որ մենք քաղաքացիներ չենք»,- ասել է Փոստանջյանն ու հավելել. ««Երկիր ծիրանին» ասում է, եթե չունենանք քաղաքացի, չենք կարող ունենալ անկախ պետականություն եւ արժանապատիվ կյանք»։

Նրա խոսքով, մեկ միլիոնից ավել մարդ Հայաստանում պաշտոնապես աղքատության մեջ է գտնվում։ «Աղքատ մարդը խոցելի է, իսկ խոցելի մարդը չի կարող իրացնել իր իրավունքները։ Այդ խոցելիությունից օգտվել են շատերը, այս պահին օգտվում է հանրապետական հանցագործների կուսակցությունը»,- ասել է նա։

Փոստանջյանը պահանջում է  սահմանադիր օրենքներ ընդունել, եւ ժողովրդին թույլ տրվի մասնակցել ընտրություններին՝ անկախ նրանից, թե որտեղ են գտնվում, Երեւանում, թե Լոս Անջելեսում։

Նշենք, որ հանրահավաքից հետո կայանալու է Ռոբեն Հախվերդյանի համերգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ