News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Երեւան քաղաքի ավագանու մայիսի 14-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո NEWS.am–ը հարցում է անցկացրել, պարզելու՝ արդյոք երեւանցիները մասնակցել են ավագանու ընտրություններին, ո՞ր թեկնածուին են տվել իրենց ձայնը եւ որքանո՞վ են արդարացել իրենց սպասելիքները։ Հարցմանը մասնակցած երեւանցիների մի մասը  քվեարկել էր գործող քաղաքապետի օգտին, քանի որ արդեն ճանաչում են, ծանոթ են գործելաոճին, եւ գոհ են ընտրությունների արդյունքներից:

 «Եղած վիճակը կայուն պահելու համար, ճիշտ կլինի, որ էսօրվա աշխատակազմը մնա»,-ասաց քաղաքացիներից մեկը:

 Հարցվածներից ոմանք էլ ասացին որ չեն մասնակցել եւ չեն հավատում արդար ընտրություններին՝ նշելով՝ «Դա ընտրություն չի, դա նշանակում ա կոչվում։ Ի՞նչ ընտրություն, եթե նախապես գիտես՝ ով ա լինելու»: Հարցման մասնակիցներից մի քանիսն էլ, ասացին որ ընտրություններին չեն մասնակցել, որովհետեւ Հայաստանի քաղաքացի չեն, բայց մտահոգ են, որ քաղաքապետը ուշադրություն դարձնի քաղաքացիների խնդիրներին. «Կուզենայինք մենակ իրա Էրեխեքի մասին չմտածի, ուրիշի էրեխեքի մասին էլ մտածի»: Անդրադառնալով Երեւանի խնդիրներին՝ քաղաքացիները առաջնային համարեցին տրանսպորտի, կանաչապատման, փողոցների մաքրության, բնակ ֆոնդերի պահպանման եւ համատիրությունների նոր ձեւի մշակումը։

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով՝ ՀՀԿ-ն ստացել է 71,25 տոկոս կամ 240036 ձայն, «Ելք» դաշինքը՝ 21 տոկոս կամ 70731 ձայն, իսկ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը՝ 7,75 տոկոս կամ 26109 ձայն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ