News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են թիվ 10/29 ընտրատեղամասում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանգամանքները:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. մայիսի 14-ին «armtimes.com» ինտերնետային կայքում հոդված էր տեղադրվել առ այն, որ Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում թիվ 10/29 ընտրատեղամասում հարձակվել են «armtimes.com»-ի լրագրողի վրա՝ փորձելով խլել նրա հեռախոսը:

Նշված հրապարակումը դատախազությունն ուղարկել էր ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ լրագրողը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչ է եւ ընտրատեղամասում մայիսի 14-ին լուսաբանել է Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքը: Ժամը 12:00-ի սահմաններում լրագրողն իր բջջային հեռախոսով կատարել է տեսագրություն, որի ընթացքում մի երիտասարդ հրել է նրան, հարվածել, խանգարել տեսանկարահանելուն՝ փորձելով վերցնել նրա հեռախոսը՝ այդպիսով խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հաղորդումն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայի խորհուրդը կքննարկի Երեւանի ավագանու ընտրությունների մասին զեկույցը
Կոնգրեսի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան է այցելել 2017-ին․․․
Դատախազությունը 30 քրգործ է հարուցել ընտրախախտումների վերաբերյալ
Ամփոփ տեղեկատվություն ապրիլի 2-ի ԱԺ եւ մայիսի 14-ի Երեւանի ավագանու ընտրություններում իրավախախտումների քննության ընթացքի եւ արդյունքների մասին…
Քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ այն քվեաթերթիկները..
Ձեռքով փակել է հեռախոսի տեսախցիկը եւ փորձել խլել. Լրագրողին խոչնդոտող անձին մեղադրանք է առաջադրվել
Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ընտրախախտման եւս մեկ դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը…
Քվեարկված քվեաթերթիկներ են տվել. Ընտրախախտման դեպքով քրգործի նախաքննությունն ավարտվել է
Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար…
Մեզ չլսեցին. Հայաստանի ԿԸՀ-ն չընդունեց Երեւանի ավագանու ընտրությունների դիտորդների բողոքները
Տեղամասային հանձնաժողովները իրավասու են որոշել, թե որքան լուրջ են այս կամ այն խախտումները...
Ամենաշատ