![](img/news/03/90/59/default.jpg)
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության մեկնարկային օրը մրցահարթակ դուրս եկան 53 կգ քաշային կանայք: Գերազանց հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Էլեն Գրիգորյանը, որը նվաճեց երկամարատի արծաթե մեդալը` ցույց տալով 180կգ արդյունք: Երկու վարժություններում էլ Գրիգորյանը գրավեց երկրորդ տեղը: Հաղթողի կոչումը նվաճեց գերմանացի Յուլիա Ռոհդեն` 190 կգ: