News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրք թիկնապահները բացահայտ հարձակվել են մարդու իրավունքների ցույցի հայ, քուրդ, եզդի եւ այլ մասնակիցների վրա: Այս մասին նշված է ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Քոսթայի հայտարարության մեջ:

«Ցավոք, պատմությունը կարծես թե կարող է կրկնվել: Վերջին շաբաթներին մեզնից շատերն են դիտել «Խոստումը» ֆիլմը, որը Հայոց ցեղասպանության ապտմական ճշգրիտ պատկերումն է, որը սկսվել է 2015 թվականին Օսմանյան կայսրությունում: Ֆիլմում մենք ականատես եղանք անմեղ մարդկանց նկատմամբ թուրքերի իրականացրած դաժանություններին: Ինչպես գիտենք, ժամանակակից Թուրքիան չի ցանկանում  ճանաչել Ցեղասպանության փաստը: Մենք չենք կարող թույլ տալ, որ թուրք թիկնապահների դաժան եւ ապօրինի պահվածքն անպատիժ մնա»,- ասել է նա:

Կոնգրեսականը թուրք թիկնապահների գործողություններն անվանել է «վրդովեցնող» եւ օրենքներն ու ամերիկյան արժեքները խախտող:  «Թուրք թիկնապահները պետք է պատասխանատվության ենթարկվեն: ԱՄՆ նախագահը պետք է համապատասխան դիվանագիտական եւ իրավական միջոցառումներ ձեռնարկի այս թուրք ստահակների դեմ՝ իրենց բռնարարքների համար: Եթե այդպես վարվի, ենթադրում եմ, որ նրան կաջակցի նաեւ ԱՄՆ Կոնգրեսը»,- նշել է Քոսթան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ