News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 19-ին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին Ռուսաց լեզվի ակադեմիայի նախագահության կողմից հանձնվել է ակադեմիայի բարձրագույն պարգեւը՝ «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշանը։ Այն հաստատվել է 2000 թվականին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո երջանկահիշատակ Ալեքսի Բ Պատրիարքի օրհնությամբ՝ ի նշանավորումն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան 2000-ամյակի։

Արարողությունը բացվել է Տերունական աղոթքով, որից հետո խոսք է ասել ակադեմիայի նախագահ Յուրի Բելյաեւը։ Ակադեմիայի նախագահն իր ուրախությունն է հայտնել շքանշանի հանձնման առիթով՝ ընդգծելով, որ ժամանակին, Ալեքսի Բ Պատրիարքի շնորհաբաշխության ընթացքում, վերջինիս կողմից մատնանշվել էին ապագա շքանշանակիրները, որոնց թվում նաեւ՝ Սերբ Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքը եւ Ամենայն Հայոց Հայրապետը։ Բարձրորեն գնահատելով Գարեգին Բ Հայրապետի կարեւոր ավանդը հայ եւ ռուս կապերի ամրապնդման գործում եւ գոհունակությամբ կատարելով հոգելույս Պատրիարքի կամքը՝ ակադեմիայի նախագահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցել է դեռեւս 2013 թվականին «Բեթղեհեմի աստղ» ազգային բարեգործական հիմնադրամի մասնակցությամբ եւ Ռուսական կայսերական տան աջակցությամբ նրան շնորհված «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշանը եւ վկայականը։ Տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տեղեկատվական համակարգը։

Այնուհետեւ իր օրհնությունը ներկաներին է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունն է հայտնել Ռուսաց լեզվի ակադեմիայի անդամներին իրեն շնորհած պարգեւի համար՝ աղոթքով հիշելով բարեհիշատակ Ալեքսի Բ Պատրիարքին եւ ընդգծելով, որ բազում ջերմ ու բարի հիշողություններ է կրում իր սրտում։ Նորին Սրբությունը, վերհիշելով Պատրիարքի հետ ունեցած իր հանդիպումները եւ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում համատեղ կատարած հոգեւոր արարողությունները, ընդգծել է, որ ձեւավորված այդ սերտ կապերը եւ գործակցությունը այսօր էլ շարունակվում են Կիրիլ Ա Պատրիարքի հետ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ հատկանշական նկատել է, որ պարգեւի հանձնման արարողությունն իրականացվում է Ռուսաստանում հայոց թեմի հաստատման 300-ամյակի հոբելյանական տարում։ Գարեգին Բ Հայրապետը մաղթեց, որ Աստծու օրհնության ներքո էլ ավելի զորանան դարավոր կապերը եւ եղբայրական ոգին հայ եւ ռուս հավատակից ժողովուրդների, նոր իրագործումներով բարեզարդվի երկու երկրների համագործակցությունը եւ հավետ շարունակվի հարյուրամյակների պատմություն ունեցող այս բարեկամությունը։

Արարողությանը ներկա են եղել Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները, թեմի հոգեւոր դասի եւ Ռուսաց լեզվի ակադեմիայի ներկայացուցիչներ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ