Մոսկվայի կենտրոնում վթարի հետեւանքով ավտոմեքենան ընկել է Յաուզա գետը։
Gazeta-ն հաղորդում է, որ երկու մարդատար մեքենաներ են բախվել։ Բախվել են Toyota-ն եւ Kia-ն, որից հետո դրանցից մեկն ընկել է գետը։ Իրավապահ մարմիններից մեկ այլ աղբյուր հայտնել է, որ վթարի հետեւանքով չորս մարդ է տուժել, նրանցից երկուսը՝ երեխաներ։