News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ավելի քան 7 հազար մարդ ստորագրել է Change.org կայքում տեղադրված միջնորդագիրը՝ պահանջելով Մեքսիկայից արտաքսել ռուսաստանցի Ալեքսեյ Մակեեւին, որը տեղացիների հետ վեճից հետո կոմայի մեջ է, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

ՌԴ քաղաքացուն, որը, ինչպես նշված է միջնորդագրում, Մեքսիկայում կեցության մշտական իրավունք ունի, խնդրում են երկրից արտաքսել «մեքսիկացիների նկատմամբ նրա ատելության ցուցադրության, հատկապես սպանության սպառնալիքների, տարեց մարդկանց հադեպ զայրացնող արհամարհանքի, երեխաների նկատմամբ դաժան գործողությունների» պատճառով:

Նախօրեին Կանկուն քաղաքի մոտ 200 բնակիչներ, որտեղ ռուսաստանցին ապրում է, եկել են նրա տան մոտ եւ նրա արտաքսում պահանջել: Մակեեւը նրանց դիմավորել է դանակով զինված: Ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում ռուսաստանցին տեղացիներից մեկին մահացու վիրավորել է, որից հետո փորձել է թաքնվել հարեւան տան տանիքում, կատաղած բազմությունը փորձել է նրան քարածեծ անել:

Մակեեւին հաշվեհարդարից ոստիկաններն են փրկել, որոնք նրան հիվանդանոց են տեղափոխել: Նրա կյանքին ոչ մի բան չի սպառնում:

Մակեեւի վատ համբավը ստեղծել են վիրավորական հոլովակները, որոնք նա հրապարակել է YouTube-ի իր ալիքում: Դրանցում ռուսաստանցին նսեմացնում եւ վիրավորում է տեղացիներին, նաեւ նացիստական խորհրդանիշներ է օգտագործում:

El Pais-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում տղամարդը հոգեբուժական հաշվառման է կանգնած եւ կալանավորվել է զինված հարձակման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ