News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լապլանդիայում (Ֆինլանդիա) մեկնարկել է Եվրոպայում ռազմաօդային ուժերի խոշոր զորավարժություններից մեկը՝ Arctic Challenge Exercise (ACE)-ը։ Զորավարժություններին գործի կդրվեն ավելի քան 100 ինքնաթիռներ՝ Շվեդիայի, Նորվեգիայի եւ այլ երկրների ուժերը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Yle հեռուստաալիքի պորտալը։

«Զորավարժություններին ավելի քան 100 ինքնաթիռներ գործի կդրվեն։ ACE հյուսիսային երկրների զորավարժությունները տեղի են ունենում արդեն երրորդ անգամ։ Ֆինլանդիան առաջին անգամ է պատասխանատվություն կրում զորավարժությունների կազմակերպման ու անցկացման համար։ Եվրոպայում АСЕ-ն այս տարի ամենախոշոր զորավարժություններից մեկն է»,-նշում է հեռուստաալիքը։

Նշվում է, որ նաեւ զորավարժություններին մասնակցում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Նիդեռլանդների, Բելգիայի ու Կանադայի ինքնաթիռները։ Կործանիչների հետ մեկտեղ կմասնակցեն նաեւ ՆԱՏՕ-ի AWACS համակարգով փրկարարական ուղղաթիռներ ու ինքնաթիռներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ