Լոնդոնի ոստիկանությունը հաղորդել է, որ «Վիկտորիա» կայարանում հայտնաբերված կասկածելի փաթեթն իրենից վտանգ չի ներկայացնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
««Վիկտորիա» կայարանում հայտնաբերված կասկածելի փաթեթը ոստիկանությունը ստուգել է։ Կասկածելի ոչինչ չկա։ Շնորահակլություն համբերության համար»,-հաղորդում է Լոնդոնի ոստիկանության Twitter-յան էջը։
Ավելի վաղ կասկածելի փաթեթի պատճառով ոստիկանությունը տարհանել էր ավտոբուսի տերմինալը, շրջափակել դրան հարակից փողոցները եւ փակել Բուքինգհեմյան պալատ տանող ճանապարհը։