News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի մայրաքաղաքի իշխանությունները անվտանգության ուժեղացված միջոցներ են մտցնում՝ կապված Մանչեսթերի ահաբեկչության հետ: Այս մասին հայտարարել է Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես Սքոթլենդ Յարդի հետ մշտական կապ եմ պահպանում, որը վերանայում է Լոնդոնում անվտանգության ապահովման մակարդակը: Լոնդոնի փողոցներում ավելի մեծ թվով ոստիկաններ կլինեն»,- նրա խոսքն է մեջբերել The Guardian պարբերականը:

Ավելի վաղ Լոնդոնի «Վիկտորիա» երկաթուղային կայարանի մոտ կասկածելի փաթեթ է հայտնաբերվել: Ոստիկանությունը շրջապատել է Բուքինգեմյան պալատ տանող ճանապարհը եւ կայարանին հարակից մյուս փողոցները, իսկ ուղեւորներին տարհանել է: Փաթեթի ստուգումից հետո պարզվել է, որ այն վտանգ չի ներկայացնում:

Վերջին տվյալներով՝ Մանչեսթերի փակ մարզադաշտում ահաբեկչության հետեւանքով զոհվել է 22 մարդ՝ ներառյալ երեխաներ, եւս 59 մարդ վնասվածքներ է ստացել: Անհայտ ծագմամբ պայթուցիկ սարքի դետոնացիան տեղի է ունեցել համերգային դահլիճից դուրս՝ նախասրահում, տեղական ժամանակով ժամը 22:35-ին, ամերիկյան փոփ երգչուհի Արիանա Գրանդեի ելույթն ավարտվելուց անմիջապես հետո: Ականատեսների վկայությամբ՝ հանդիսատեսի մեծ մասը դեռահասներ էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ