News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոս Անջելեսի առեւտրի պալատը չեղարկել է մայիսի 25-ին նախատեսված բիզնես ֆորումը՝ Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Լոս Անջելեսի առեւտրի պալատի ներկայացուցիչները պետք է հանդիպեին թուրքական հայտնի ընկերությունների 12 ղեկավարների ու անդամների հետ, հաղորդում է «Asbarez»-ը։

Ավելի վաղ Լոս Անջելեսի խորհրդի անդամ Փոլ Գրեգորյանը անհանգստություն է հայտնել, որ Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա։ Դրանից հետո պալատը միջոցառումը չեղարկելու որոշում է ընդունել։ 

Գրեգորյանն առաջին ամերիկահայն է, որն ընտրվել է Լոս Անջելեսի խորհրդում։ Նա առեւտրի պալատին շնորհակալություն է հայտնել իր խնդրանքին ի պատասխան նման որոշման համար։ «Թուրքիայի պետական անվտանգության աշխատակիցների հարձակումն ամերիկացի խաղաղ քաղաքացիների վրա մեր երկրի օրենքների լուրջ խախտում է»,-հայտարարել է Գրեգորյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ