News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամուսնու կողմից կացնահարված 38-ամյա Թագուհի Մանսուրյանը ամուսնանալուց հետո բազմաթիվ անգամներ ֆիզիկական բռնության է ենթարկվել։ Հիշեցնենք՝ անցած տարի Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջը։ 

Առաջին հղիության ընթացքում նախկին ամուսնու՝ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից դաժան ծեծի ենթարկվելուց հետո հրաշքով է կարողացել փրկել երեխայի կյանքը:

«2014թ., երբ հղի էի առաջին անգամ,  ծեծեց ինձ, դանակով պետք է էս երեխուն սպաներ, հազիվ եմ փրկվել: Հետո ասացի՝ լավ բարկացել է, խփել է, ոստիկանություն  չդիմեցի: Մտածում էի՝ ընտանիքս փրկելու մասին, որը եղավ ինձ համար ճակատագրական»,-պատմում է բռնության ենթարկված Թագուհի Մանսուրյանը:

Երկրորդ հղիության ժամանակ նախկին ամուսնու կողմից ծեծի ենթարկվելը Թագուհի Մանսուրյանի համար ճակատագրական է եղել. «2015թ. փետրվարի 25-ին ծեծի ենթարկվելուց հետո արյունահոսություն սկսվեց մոտս, ինձ շտապօգնությունով տարան հիվանդանոց եւ պարզվեց, որ բալիկի եմ սպասում: 7 շաբաթական երեխուս կորցրեցի, մոտս ներքին արյունահոսություն էր  սկսվել, այսինքն՝ իմ կյանքին էլ էր վտանգ սպառնացել: Դրանից հետո եկավ ասաց՝ երեխուն փռթել, հանել ես, որ գլխիս գործ սարքես: Եթե գործ սարքող լինեի, առանց դրա էլ կսարքեի»:

Երեխային կորցնելու հետո Թագուհի Մանսուրյանը որոշում է կայացրել ամուսնալուծվել, սակայն, չի կարողացել ազատվել հետապնդումներից: Ավելին՝ Վլադիկ Մարտիրոսյանը ոչ միայն Թագուհու, այլեւ նրա ընտանիքի անդամներին է սկսել անհանգստացնել. «Երեխայի տեսակցությունների շուրջ ծագած վիճաբանությունները շարունակվում էին: Չնայած, որ երեխայի ծնվելուց հետո նա հրաժարվել էր, ասել էր՝ մանկատուն տարեք, ինձ պետք չէ...այս ամուսնությունը ճակատագրական եղավ իմ ընտանիքի համար՝ կացինով հարձակվեց ու սպանեց մորս, ծանր վնասվածքներ հասցրեց ինձ ու հորս»:

2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջը, զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:

Նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:

31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ), 104-րդ (սպանություն) եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով (սպանության սպառնալիք): Նա կալանավորված է:

Վլադիկ Մարտիրոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ