Բլոգեր Վենիամին Գեսկինը՝ Լատվիայից, Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է iPhone 8-ը։ Տեսանյութում առկա նախատիպի լուսանկարները հրապարակվել էին անցյալ ամիս, հաղորդում է Lenta-ն։
Սմարթֆոնի հետեւի կաղապարը ապակուց է եւ տեսախցիկի համար նախատեսված կտրվածք կա։ Հետաքրքիր է, որ առջեւի տախտակին բացակայում է Home կոճակը։ Նշվում է նաեւ, որ սմարթֆոնը կունենա առանց շրջանակի OLED էկրան, ինչպես նաեւ անլար լիցքավորում։
Նոր iPhone-ները կներկայացվեն 2017 թվականի աշնանը՝ Apple-ի ամենամյա շնորհանդեսին։ Համաձայն վերջին տեղեկության՝ ընկերությունը միանգամից երեք սարքավորում կթողարկի։