News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիները կկարողանան բջջային հեռախոսների միջոցով պետական ծառայություններից օգտվել։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մայիսի 25-ի նիստում։

Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյայնը նշել է, որ բջջային հեռախոսով նույնականացմամբ ու էլեկտրոնային ստորագրությամբ քաղաքացիները կկարողանան էլեկտրոնային տեսքով ոչ միայն դիմել պետական ծառայությունների համար, այլեւ ստանալ դրանք։

Ներկայում շատ փաստաթղթեր դիմորդին միայն առձեռն են տրվում՝ նրա անձը ստուգելու համար։ Սակայն լիակատար ավտոմատացման օրինակներ արդեն կան, մասնավորապես՝ հարկային հաշվետվությունները, որոնք կարելի է ID քարտի միջոցով ուղարկել։ Այս պրակտիկան ընդլայնելու համար նոր ծրագրային ապահովում է պետք է գնել՝ ID քարտերի նույնականացման սարքեր։ Սակայն պակաս ծախսատար կլինի բջջային կապի հեռախոսահամարներով նույնականացումը։ Դրա համար պարտադիր չէ նույնիսկ սմարթֆոն ունենալ, կարելի է գործածել նաեւ սովորական հեռախոս, եթե դրանում usim քարտ տեղադրվի, ինչպես նաեւ նույնականացման ու էլեկտրոնային ստորագրման համար տրվեն pin ծածկագրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ