Եվրամիությունն ու ԱՄՆ-ն չեն կարողացել հարթել առեւտրի եւ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի հարցերում տարաձայնությունները: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Բրյուսելում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Եվրամիության կառույցների ղեկավարների հանդիպումից հետո այս մասին հայտարարել է ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Որոշ հարցեր բաց են մնում, օրինակ՝ կլիմայի եւ առեւտրի»,- բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Տուսկը: