News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր կառավարությունը չի կարող լուծել այն խնդիրները, որոնց մասին հայտարարել է, քանի որ դրա համար անհրաժեշտ է քաղաքական որոշում, որը չկա ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

«Եթե կառավարությոնը հրապարակավ հայտնում է , որ երկրում չկան մենաշնորհներ, ինքը ակտիվ մասնակցում է ընտրությունների կեղծմանը, եթե մեկ գիշերում էներգետիկ ոլորտի 11 հազար աշխատակիցներ հանկարծ դառնում են Նժդեհի գաղափարակիրները ու անդամակցում ՀՀԿ-ին, ես չեմ կարող դրան հավատալ։ Շուկայական տնտեսություն, մրցակցություն հասկացություններն ու գործին նրանց այսօրվա մոտեցումը հակասում են իրար։ Ամենագլխավորը մրցակցության հարցն է, ես չեմ տեսնում, որ նրանք մրցունակ միջավայր ապահովեն»,- ասել է նա։

Նրա խոսքով, պահպանվում է հովանավորչությունը, ոչ մի պետական կառույց չի կատարում իր ֆունկցիաները, այլ միայն ղեկավարի կամ ղեկավարի ղեկավարի ցանկությունները , որոնք հաճախ հակասում են տվյալ կառույցի ֆունկցիաներին։

«Մեզ էլ են դարձրել տվյալ համակարգի մի մասը՝ մենք սպասարկում ենք այս համակարգը վատ իմաստով՝ կաշառք ենք տալիս, վերցնում ընտրակաշառք։ Հիմա միայն մեկ հարց կա, թե ով պետք է անի առաջին քայլը՝ առաջին քայլը պետք է անեն իշխանությունները»,- ասել է Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ դրա համար պետք է քաղաքական կամք, բայց տվյալ կառավարությունը այդ կամքի կրող չէ։

Նրա խոսքով, նոր կառավարությունը ոչինչ չի խոսում իրավական, դատական համակարգի մասին։ Երկրում բիզնեսը պաշտպանված չէ, իսկ առանց դրա չի կարելի ներդրումների հույս ունենալ։ Ինչպես լուծել այդ հարցերը մեկ օրում՝ Վահագն Խաչատրյանը չգիտի, բայց միանշանակ գիտի, որ դրա համար պետք է վերեւից քաղաքական որոշում լինի։

Ներքեւից իրավիճակի շտկում, նրա խոսքով, հնարավոր է, եթե ժողովուրդը ընտրության հնարավորություն ունենա, բայց այսօր նա այդ հնարավորությունից զրկված է։ «Դրա համար պետք էր թույլ տալ, որ միջին բիզնեսը մի քիչ զարգանա։ Եթե մենք ունենայինք հասարակություն, որտեղ դերակատարում ունենային փոքր ու միջին բիզնեսը, նրանք 10 հազարական դրամ չէին վերցնի որպես ընտրակաշառք։ Դա քաղաքական որոշում էր, ու ստեղծվել է այսպիսի իրավիճակ, հիմա պետք է լինի քաղաքական որոշում, որպեսզի երկրում ձեւավորվի կապիտալիզմ»,- ասել է նա։

Նրա գնահատականով, եթե նման որոշում չլինի, երկիրը աղետալի վիճակում կհայտնվի։ Մի խումբ մարդիկ կշարունակեն հարստանալ, բայց խնդիրներ կծագեն արդեն նրանց միջեւ։ «Քաղաքական մրցակցության բացակայության պայմաններում ստեղծվել է քաղաքական հիպերմոնոպոլիա, ու այդ պայմաններում խնդիրները վերեւում կսկսվեն»,- ամփոփեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ