News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Չինաստանի Ներքին Մոնղոլիա ինքնավար մարզում ի կատար են ածել Ժողովրդական քաղաքական խորհրդատվական խորհրդի հանձնաժողովի ղեկավարի նախկին տեղակալ Չժաո Լիպինի մահապատիժը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ պաշտոնյային մեղադրում էին մի շարք խոշոր հանցագործությունների մեջ:

Լիպինի դատավճիռը հրապարակվել էր փետրվարի վերջին: Անցյալ տարվա նոյեմբերին նա զրկվել էր կառավարական բոլոր լիազորություններից, նրանից 2 մլն յուան (ավելի քան 291 հազար դոլար) գույք էին առգրավել:

Դատարանը ծանրակշիռ է անվանել պաշտոնյայի դեմ առաջադրված մեղադրանքները: Չժաո Լիպինին մեղադրում էին կանխամտածված սպանության, 23.6 մլն յուան (3.4 մլն դոլար) կաշառք ստանալու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ