News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն առաջարկել է ԱՄՆ-ում կիրառել «համընդհանուր բազային եկամուտի» հայեցակարգը, որը ենթադրելու է, որ կառավարությունը բոլոր չափահաս քաղաքացիներին վճարելու է կեցության համար բավարար գումար՝ անկախ նրանից՝ աշխատանք ունեն, թե՞ ոչ, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Նման առաջարկով Ցուկերբերգը հանդես է եկել Հարվարդի համալսարանի ավարտական արարողության ժամանակ:

«Մենք պետք է հասարակություն ունենանք, որտեղ հաջողության չափման ցուցանիշը կլինի ոչ թե ՀՆԱ-ի աճը, այլ այն, թե մեզանից քանիսն են խաղում այն դերը, որ մենք նշանակալի ենք համարում: Մենք պետք է այնպիսի գաղափարներ մշակենք, ինչպիսին է համընդահանուր բազային եկամուտը, որպեսզի յուրաքանչյուրին հնարավորություն տաք նոր գաղափարներ փորձել»,- ասել է Ցուկերբերգը:

Նրա խոսքով՝ շատերը չեն կարողանում բիզնես սկսել, քանի որ ստիպված պետք է ընտանիք պահեն, իսկ ֆինանսական խնայողություններ չունեն: Այդ բազային եկամուտը նրանց համար նման ապահովագրություն կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ