News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհը վերջին տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի իրականացրած կարեւոր նախագծերից մեկն է։ Մայիսի 27-ին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Հայաստան» համահայկական հիմանդրամի Տորոնտոյի (Կանադա) մասնաճյուղի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանը։

Նա նշել է, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղին Արցախի Հանրապետությունը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող երկրորդ ավտոճանապարհն է, ուստի դրա նշանակությունը չի կարելի թերագնահատել։ Ավելին, այդ ճանապարհն արդեն կարեւոր դեր է խաղացել ապրիլյան պատերազմի ժամանակ՝ ապահովելով Հայաստանի եւ Արցախի միջեւ արագ տեղաշարժը։

Նշենք, որ Վարդենիս-Մարտակերտ մայրուղին 116 կմ է եւ անցնում է Արցախի Հանրապետության հյուսիսային հատվածով՝ Շահումյանի ու Մարտակերտի շրջաններով։ Մայրուղու կառուցումը մոտ 35 մլն դոլար է արժեցել։ Այդ գումարը հավաքվել է հեռուստամարաթոնի եւ աշխարհի մի շարք երկրներում այլ ակցիաների շնորհիվ։

Ինչ վերաբերում է Համահայկական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող այլ նախագծերին, Մկրտիչ Մկրտչյանը նշել է Արցախի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքնրի համար տների կառուցումը, դպրոցների ու համայնքային տների կառուցումը եւ, իհարկե, հիվանդանոցների կառուցումն ու վերանորոգումը։ Հիմնադրամի ներկայացուցչի կարծիքով՝ այս բոլոր նախագծերը շատ կարեւոր են եւ կյանքն ավելի բարեկեցիկ են դարձնում։

Երեւանում, Հայաստանի կառավարության ընդունելությունների տանը մայիսի 27-ին բացվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների 26-րդ նիստը։ Նիստին ներկա են Հայաստանի եւ Արցախ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Կառավարության անդամներ եւ սփյուռքի հյուրեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (վիդեո)
Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության ավելացմանն ու տուրիզմի զարգացմանը…
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ