News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայկական Expper սթարթափը ինժեներիայի դպրոցական դասընթացների համար ռոբոտի նոր մոդել է ստեղծել։ Մոդելը ներկայացվել է Հայաստանի ամերիկյան համասարանում՝ Barcamp IT ֆորումում։

Թիմը մուտքային ազդանշանները մշակող պլատա է նախագծել (գույն, խոչընդոտ, ջերմաստիճան եւ այլն), որոնք հատուկ հաղորդիչներով ռոբոտին են փոխանցվում։ Դրանից կախված՝ այն կատարում է անհրաժեշտ ուղղությամբ շարժվելու հրահանգները, ստացված տվյալները փոխանցում համակարգչին եւ այլն։ 

«Սկզբունքայնորեն, դա կարող է լինել ցանկացած ազդանշան։ Այսինքն՝ ռոբոտին կարելի է միացնել ցանկացած հաղորդիչ։ Եթե դպրոցականի ձեռքի տակ ռոբոտատեխնիկա է հայտնվում, ի՞նչն է նրա համար ավելի լավ՝ մոդել հավաքել ըստ տրված ցուցումների, թե՞ փորձել հավաքել սեփական մոդելը։ Մենք հատուկ ենք յուրատեսակ հրահանգիչ ստեղծել, որից նա կարող է առանձնացնել հաղորդիչները։ Աշակերտը կկարողանա ինքնուրույն հավաքել ու ծրագրավորել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հստակեցրեց Expper-ի հիմնադիրներից Կարեն Խաչիկյանը։

«Սկսնակների համար մենք հատուկ գրադարաններ ենք կազմել, իսկ հետո դպրոցականները կկարողանան յուրաքանչյուր սարքի համար իրենք գրադարան կազմել»,- ասաց Խաչիկյանը՝ պատասխանելով ռոբոտների ծրագրավորման լեզվի վերաբերյալ հարցին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Որտե՞ղ է թաղվել Պլատոնը. Գիտնականները լուծել են առեղծվածը արհեստական ​​ինտելեկտի շնորհիվ
Այժմ, օգտագործելով արհեստական ​​ինտելեկտը, հետազոտողները ուսումնասիրում են այս մագաղաթները՝ ձգտելով...
Գիտնականներն ալմաստներ են աճեցրել ընդամենը 150 րոպեում
Ածխածնի տարրալուծարումը հեղուկ մետաղի մեջ...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ամենաշատ