News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն արդեն երրորդ օրն է՝ շարունակում է իր հայտարարած նստացույցը, սակայն հնարավոր է, երկուշաբթի՝ մայիսի 30-ին դադարեցվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանը։

«Նստացույցը երեւի երկուշաբթի օրվանից կդադարեցնենք, որովհետեւ ծրագրեր կան, նպատակներ կան հետագա»,- ասել է նա։

Խոսելով նստացույցի հնարավոր դադարեցման եւ առաջիկա պլանների մասին՝ Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ պետք է ի մի բերվեն վերջնական ծրագրերը, հասկանալ, թե ինչպես է պետք սկսել։

«Պայքարը շարունակվելու է միանշանակ։ Էս անարդարությունների, այօրվա իշխանությունների բեսպրեդելության դեմ, որ փրկենք Հայաստանի Հանրապետությունը  բռնապետներից»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանը։

Ազատամարտիկի խոսքով՝ այս եռօրյա նստացույցի ընթացքում, իրեն աջակցում են ոչ միայն իր մարտական ընկերներն ու ծանոթները, այլեւ տարբեր բնագավառների անծանոթ մարդիկ, որոնք նույնպես կիսում են իր գաղափարները։ Իսկ հարցին, թե իրավապահ մարմինների կողմից ինչպիսի վարք է ցուցաբերվել, Վոլոդյա Ավետիսյանն ասաց. «Խնդիր չունենք իրենց հետ էս պահին, քանի դեռ հրաման չեն ստացել»։

Հիշեցնենք, որ 6 տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը մայիսի 25-ին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել եւ նույն օրը նստացույց սկսել՝ Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի գործելու պահանջով։

Տպել
Ամենաշատ