News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիան Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների սեփական փաթեթ է պատրաստում՝ կապված վերջին 2 շաբաթներին Փհենյանի կատարած բալիստիկ հրթիռների արձակումների հետ, հայտնում է ճապոնական NHK հեռուստաընկերությունը:

Ճապոնիան կձգտի պնդել ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից նոր պատժամիջոցներ ընդունելու հարցը, որի համար հույս ունի ստանալ Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությունը, բայց քանի որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, այս երկու երկրները առաջնային են համարում երկխոսության անցկացումը, Տոկիոն սկսել է Հյուսիսային Կորեայի դեմ սեփական պատժամիջոցների քննարկումը:

Ներկայումս Ճապոնիայում գործող Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների համաձայն՝ արգելված է երկու երկրների միջեւ նավային հաղորդակցությունը, արգելված է Հյուսասային Կորեայի նավերի մուտքը ճապոնական նավահանգիստներ, արգելված են ներմուծման եւ արտահանման բոլոր տեսակները: Լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու դեպքում խոսքը կվերաբերի համակարգին, որը թույլ է տալիս ապօրինի ներմուծման սողանցքեր գտնել:

Մասնավորապես նախատեսվում է Հյուսիսային Կորեա դետալների ապօրինի արտահանման արմատական կանխման համար, որոնք կարող են օգտագործվել զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու համար, նավերի զննման համակարգի մեջ ընդգրկել լրացուցիչ չափանիշներ՝ իր լրացում գոյություն ունեցող արգելված սարքերի եւ դետալների ցանկի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ