News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայից թուրքական հանգստավայրային Բոդրում թռչող ուղեւորատար օդանավը Կրասնոդարում արտակարգ վայրէջք է կատարել՝ ուղեւորներից մեկի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:

«Ուղեւորներից մեկը, ամենայն հավանականությամբ, թունդ ալկոհոլային խմիչքները չարաշահել է դեռեւս թռիչքից առաջ, ոչ ադեկվատ պահվածք դրսեւորել եւ մինչ Կրասնոդար հասնելը ծեծկռտուք սկսել հարեւանների հետ»,- ասել է գործակալության աղբյուրը:

Ուղեկցորդներին չի հաջողվել հանգստացնել տղամարդուն, այդ պատճառով հրամանատարը որոշել է արտակարգ վայրէջք կատարել Կրասնոդարում: Ուղեւորին իրավապահներին են հանձնել ու շարունակել չվերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ