News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունը մտադիր է հունիսի առաջին օրերին իրականացնել հնդկական մշակման ծանր հրթիռակրի փորձարկումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նոր հրթիռը թույլ է տալիս իրականացնել ազգային տիեզերական ծրագիր։

GSLV MK-III կրիչը ունակ է մոտ 8 տոննա զագվածով օգտակար բեռ դուրս բերել երկրամերձ ուղեծիր։ Հեռուստաալիքը նշում է, որ դա Հնդկաստանում մշակված ամենահզոր ու ծանր հրթիռն է։ Դրա քաշը համադրելի է 200 հնդկական փղերի քաշի հետ ու այն ստեղծված է ամբողջովին հնդկական տեխնոլոգիաներով։

Եթե հրթիռակրի առաջին արձակումը հաջող լինի, դրա օգնությամբ մոտ ապագայում առաջին անգամ տիեզերք կուղարկվի հնդկական անձնակազմ՝ հնդկական հրթիռով ու հնդկական տարածքից։ Եթե այդ ծրագիրն իրականանա, Հնդկաստանը կդառնա Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո չորրորդ երկիրը, որն ունակ է ինքնուրույն ուղարկել մարդկանց տիեզերք։

Մինչ այդ տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպությունը հայտնել է, որ չի բացառում, որ հնդկական հրթիռով առաջինը տիեզերք կմեկնի կին տիեզերագնաց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ