News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

NEWS. am-ի թղթակցի հետ զրույցում ֆիզիկոս Ալպիկ Մկրտչյանը խոստովանել է, որ իր ամբողջ կյանքում բազմաթիվ շքանշաններ է ստացել, այդ թվում «Անանիա Շիրակացի», Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալներով, «Պատվո նշան»  շքանշանով։ Նա նաև պարգև  է ստացել անձամբ կաթողիկոս Վազգեն առաջինի կողմից։  Սակայն այսօրվա շքանշանը նրա համար առանձնահատուկ նշանակություն ունի։

«Այս շքանշանը իմ հայրենիքի, իմ երկրի նվերն է, ու այն ինձ համար շատ կարևոր է։ Ես շատ բազմաթիվ շքանշաններ ունեմ, բայց ոչ մեկն ինձ այնքան չի ուրախացրել, որքան այս մեկը»,- ասել է ֆիզիկոսը։

80-ամյա Ալպիկ Մկրտչյանը մեծ ճանաչման է արժանացել գիտական համայնքում պինդ մարմնի ու տարրական մասնիկների ու սառը պլազմայի ֆիզիկայի ոլորտում իր հետազոտությունների համար։ Նա նաև համարվում է ակուստոֆիզիկայի հիմնադիրը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news