News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

 «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որը Եվրոպայի ամենաազդեցիկ առաջնորդն է, տրանսատլանտյան հանդիպումների երեք օրերից հետո հանգել է այն եզրակացության, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուսալի գործընկեր չէ», գրում է The New York Times-ը։

ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, կլիմայական փոփոխությունների ու առեւտրի հարցերում Թրամփի դիրքորոշումներից նկատելիորեն հիասթափված՝ Մերկելը մայիսի 28-ին Մյունխենում հայտնել է, որ ավանդական դաշիքնքներն այլեւս այնքան ամուր չեն, որքան առաջ ու Եվրոպան պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի իր սեփական շահերին ու «իր ճակատագրի տերը դառնա» ։ «Ժամանակները, երբ մենք կարող էին ամբողջովին ապավինել ուրիշներին, ինչ-որ իմաստով անցել են,- հավելել էր Մերկելը,- Ես դա հստակ հասկացա վերջին մի քանի օրերին»։

«Սա թվում է այն դարաշրջանի վերջը, երբ ԱՄՆ-ն խաղում էր առաջատար դեր, իսկ Եվրոպան՝ լրացնող»,- համարում է Իվո Դաալդերը, ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչը։

Սպիտակ տան չինովնիկները ԱՄՆ վերադառնալուց հետո հայտնել են, որ Թրամփին հաջողվել է եվրոպացի դաշնակիցներին հստակ ազդանշան հաղորդել ինքնուրույն լինելու անհրաժեշտության մասին, ասվում է հոդվածում։

 «Այդ գագաթնաժողովին իրականում հստակ արտահայտվեցին ԱՄՆ նպատակներն ու առաջնահերթությունները»,- ասել է վարչակազմի չինովնիկների մեկը՝ անանունության պայմանով։

 «Հենց նոր եմ վերադարձել Եվրոպայից։ Ուղեւորությունը մեծ հաջողություն էր Ամերիկայի համար։ Դժվար աշխատանք, մեծ արդյունքներ»,- գրել էր նախաագահ Թրամփը իր թվիթերում։

Սակայն Դաալդերը համաձայն չէ այս տեսակետին։ «ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը պաշտպանելու հարցում նախագահի մերժումը, առեւտրի հարցում Գերմանիայի ու մյուս դաշնակիցների հասցեին նրա շարունակական մեղադրանքները, կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից հրաժարվելու նրա ակնհայտ մտադրությունը խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ն ավելի քիչ է շահագրգռված համաշխարհային առաջատար լինելու հարցում, քան երբեւէ ՝ վերջին 70 տարիներին»,- ասել է նա։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ