News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Կիպրոսը համաձայնագրեր են ստորագրել ռազմական համագործակցության ծրագրի մասին ու պայմանավորվել են գաղտնի տեղեկությունների փոխանակության ու պաշտպանության մասին։

Համաձայնագրերը ստորագրվել են ՀՀ պնախարար Վիգեն Սարգսյանի Կիպրոս կատարած այցելության ժամանակ։ Վիգեն Սարգսյանի ու Կիպրոսի պնախարար Քրիստոֆորոս Ֆոկաիդեսի միջեւ բանակցություններին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։

Սարգսյանի կընդունի նաեւ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։ Նախարարը նաեւ հանդիպումներ կունենա Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի, ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի ու Կիպրյան ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս Քրիզոստոմ 2-րդի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ