News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արտահայտությունները ռուսական լրատվամիջոցների՝ Sputnik-ի եւ RT-ի վերաբերյալ, անվանում է հակառուսական քարոզարշավի իներցիա։ Իսկ Ֆրանսիայի առաջնորդի իրավացիությունը հաստատող ոչ մի փաստ չկա։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ 

«Ես կարծում եմ, որ այդ գնահատականներում արտացոլվել է հակառուսական քարոզարշավի հայտնի իներցիան, որը ծավալեց Օբամայի վարչակազմն ու որը ներառեց մի շարք երկրներ, այդ թվում՝ Եվրոպայում։ Եւ այդ իներցիայից մեր արեւմտյան գործընկերները ոչ մի կերպ չեն կարողանւմ դուրս գալ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լավրովը՝ ընդգծելով, որ փաստեր չկան։ 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի բանակցությունների ավարտին ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հայտարարել է, որ RT-ն եւ Sputnik-ը իր ընտրական շտաբին հասանելիություն չեն ունեցել, քանի որ «կեղծ տեղեկություն են տարածում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ