News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Քիչ կենդանիներ կարող են ունենալ Օզիի տաղանդը՝ 3 տարեկան ընձուղտի, որը նկարում է առյուծների Lion Habitat Ranch արգելցում (Նեւադա, ԱՄՆ)՝ Լաս Վեգասից 25 կմ հեռավորությամբ։ Նրա նկարները բավականին լավ են վաճառվում, հաղորդում է EFE-ն։

4 մետր բարձրությամբ եւ 635 կգ կշռող Օզին այցելուներին զարմացնում է իր նկարների տարատեսակ գույներով։

«Օզիին դուր է գալսի նկարելը, հակառակ պարագայում մենք նրան չէինք ստիպի դա անել», -EFE-ի հետ հարցազրույցում ասաց Քեյթ Էվանսը՝ արգելոցի նախագահն ու  սեփականատերը։

Նկարները աբստրակտ ոճի գծերի ու գույների ամբողջություն են։ Դրանք կարող են հասնել 20-25 սմ-ի։

«Օզիին այստեղ բերեցին, երբ նա 8 ամսական էր, իսկ նրա նախապատրաստությունը տեւել է երկու տարի, բայց նա ամեն օր սովորել է», - նշել է Էվանսը՝ հստակեցնելով, որ արգելոց ամսական մոտ 3000 այցելու է այցելում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ