News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում կա մոտ 400 համայնք, որոնց բյուջետային եկամուտները հնարավորություն չեն տալիս զարգանալու: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Գեղարքունիքի մարզ կատարած այցի ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գեղարքունիքի մարզպետարանում Դավիթ Լոքյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը հանդիպել են Վարդենիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ:

Դ. Լոքյանի խոսքով, ՀՀ կառավարության կողմից   որդեգրվել է մի սկզբունք, ըստ որի,  աստիճանաբար պետք է իրականացվի համայնքների խոշորացումը եւ պետք է գնալ վարչատարածքային փոփոխությունների: «Առանձին-առանձին համայնքները չունեն հնարավորություններ եւ  ռեսուրսներ` ծրագրային գաղափար դնելու, բյուջե մեծացնելու եւ մնացած խնդիրները լուծելու համար: Մենք Հայաստանում ունենք մոտավորապես 400 համայնք, որոնց բյուջետային եկամուտները հնարավորություն չեն տալիս զարգանալու: Մեր երկրում պետք է բարեփոխումներ իրականացվի, սա պետական քաղաքականություն է, որի արդյունքում մենք պետք է գնանք վարչատարածքային փոփոխությունների»,-ասել է Դ. Լոքյանը: 

Նա   համապարփակ տեղեկատվություն է ներկայացրել արդեն խոշորացված համայնքներում իրականացված եւ իրականացվող աշխատանքների մասին: «Համայնքի բյուջեով  իրականացվել են ճանապարհաշինական աշխատանքներ, կառուցվել են ջրագծեր, մաքրվել սելավատարներ, անցկացվել է գիշերային լուսավորություն,  համայնքի համար գնվել է անհրաժեշտ տեխնիկա,  գնվել է սերմացու՝ բնակիչներին անվճար տրամադրելու նպատակով, ստեղծվել են աշխատատեղեր՝ ըստ անհրաժեշտության, եւ կրճատվել են այն աշխատողները, որոնք համայնքում որեւէ գործառույթ չեն իրականացնում»,-նշել է Դավիթ Լոքյանը: Նրա տեղեկացմամբ, ՀՀ ՏԿԶ նախարարությունը հատուկ ձեռնարկ է սահմանել, թե ինչ կարգով պետք է աշխատի խոշորացված համայնքի ղեկավարը: 

Նույն օրը ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը եւ ՀՀ ՏԿԶ նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը հանդիպել են Գեղարունիքի մարզի խոշորացվող Ճամբարակի բնակավայրերի ղեկավարների հետ, ներկայացրել եւ քննարկել Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացին վերաբերող հարցերը: ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով Գեղարքունիքում նախատեսվում է ձեւավորել խոշորացված  3 փունջ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ