News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տիգրանակերտում պեղումները կվերսկսվեն հուլիսի 1-ից։ Այս մասին հունիսի 15-ին լրագրողներին հայտնեց Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը։

Նա նշեց, որ պեղումները կվերսկսվեն Արցախի Հանրապետության կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ։ Արշավախմբին 10 մլն դրամ է հատկացվել, իսկ հետո գումարն ավելացել է եւս 7 մլն-ով։

«Դա մեզ հնարավորություն կտա 40-42 օր պեղումներ իրականացնել։ Մենք հույս ունենք հայտնաբերել ամրոցի մուտքը, որը կառուցել է Տիգրանը եւ հույս ունենք, որ դրա վրա արձանագրություններ են պահպանվել», - ասաց հնագետը։

Համլետ Պետրոսյանը հավելեց, որ հանդիպել է մի շարք արտասահմանցի գործընկերների հետ՝ տեխնիկական միջոցների խնդիրը լուծելու նպատակով, որոնց համար արշավախմբի միջոցները չեն բավարարում։ Մասնավորապես, տեխնիկա է անհրաժեշտ քաղաքի մագնիսային սքանավորման համար, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ կա դրա տակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ