News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայկական մշակութային ժառանգության պահպանումն անհնար է միայն պետական միջոցներով, կարծում է հնագետ Համլետ Պետրոսյանը: Հունիսի 15-ին՝ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այս գործին անպայման պետք է ներգրավել մասնավոր հատվածին:

«Եթե նույնիսկ մեր պետությունը հարուստ լիներ, եւ մեր պաշտոնյաները զերծ մնային կոռուպցիայի ցանկացած ձեւից, մեր միջոցները, միեւնույն է, չէին բավականացնի այս վիթխարի ժառանգության պահպանման համար»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր մեր գլխավոր խնդիրը այդ ժառանգությունը հանրության սեփականությունը, համայնքների սեփականությունը դարձնելն է:

Հնագետի կարծիքով՝ սա հնարավոր է իրականացնել մեծ թվով սոցիալական, մշակութային եւ բիզնես նախագծերի միջոցով: Իսկ պետության միակ դերը պետք է լինի համապատասխան օրենսդրության ապահովումը: Համլետ Պետրոսյանը նշեց, որ նման օրինակ արդեն կա, երբ հուշարձանները հետազոտում, պահպանում եւ շահագործում են մասնավոր ընկերությունները: Այսպես են վարվում Մեծ Բրիտանիայում եւ Իսրայելում:

Համլետ Պետրոսյանը մասնավոր եւ պետական հատվածների հաջող համագործակցություն է համարում նաեւ Տիգրանակերտը: Նա կարծում է, որ այս հուշարձանը կարող է նման մոտեցման առաջամարտիկը լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ