News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ–ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու՝  Հայաստանում ընտրական գործընթացների վերաբերյալ  քննադատությունից  տպավորություն է ստացել, որ  մարդիկ չեն ցանկանում՝ Հանրապետական կուսակցությունը լինի իշխանություն։

Նշենք, որ այսօր «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը եւ հետագա քայլերը» թեմայով համաժողովի  քննարկման ժամանակ Պյոտր Սվիտալսկին քննադատել էր Հայաստանում ընտրական գործընթացները՝ նշելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը արժանահավատ չէ եւ պետք է ընդգրկվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հայտարարել  է նաեւ, որ իշխող ուժերը փորձում են «Ընտրական օրենսգիրքը» հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին։

Էդուարդ Շարմազանովը NEWS.am–ի հետ զրույցում հակադարձեց ԵՄ նախագահին՝ հիշեցնելով, որ «Ընտրական օրենսգիրքն» ընդունվել է խորհրդարանական բոլոր ուժերի կոնսենսուսով։ 

«Մեր  գործընկերները պետք է հասկանան, որ ՀՀ ԱԺ–ն է որոշում՝ ինչպիսի «Ընտրական օրենսգիրք»  ունենալ։ «Ընտրական օրենսգիրքն» ընդունվել է աննախադեպ կոնսենսուսով՝ ի գիտություն պարոն Սվիտալսկու։ Հիշեցնեմ, որ հինգ քաղաքական ուժեր ստորագրել են այդ փաստաթղթի տակ, եւ «Ընտրական օրենսգիրքը» միայն իշխանության օրենսգիրքը չէ, այն մեծ սատարում է ունեցել ու աննախադեպ ձայներով անցել է»,–ասաց Շարմազանովը։

ՀՀԿ փոխխոսնակը Եվրամիության դեսպանին հիշեցրեց նաեւ, որ միջազգայհին կառույցներն արդեն իսկ դրական գնահատական են տվել 2017–ի ընտրական գործընթացներին, իսկ Սվիտալսկին էլ նոր չի լսել ընտրական այն համակարգի մասին, որը քննադատել է։  

«ԿԸՀ  հանձնաժողովի ձեւավորման հարցը որոշում են Ազգային ժողովում ընդգրկված կուսակցությունները, եւ որեւէ մեկն ավելի շահագրգռված չէ մեզնից, որ մեզ մոտ զարգանա ժողովրդավարությունը։  Մեր  գործընկերները պետք հասնական եւ գիտակցեն իրենց խոսքերի կարեւորությունը եւ պետք է հասկանան, որ ԱԺ–ն  է որոշում՝ ինչիսի «Ընտրական օրենսգիրք» ունենալ, ԱԺ–ն է որոշում՝ ինչպիսի հանձնաժողով ունենալ ԿԸՀ–ում։ Խորհրդատվությունները, խորհուրդները  ժողովրդավարություն  ՀՀ–ում բարելավվելու առումով, նորմալ է, բայց տոնը, ձեւը խոսքը.....  Պետք է հասկանան, ո ր ՀՀ–ն ունի Ազգային ժողով, բարեփոխված օրենսգիրք, մեկի դուրը կգա, մյուսինը՝ ոչ, բայց այդ օրենսգիրքն անցել է  ամենամեծ  ձայներով եւ 5 քաղաքական ուժեր ստորագրել են այդ գրքի տալ։ Այդ իմաստով Սվիտալսկու գնահատականներն ինձ համար տարօրինակ են»,–ասաց Շարմազանովը։

Հարցին՝  իսկ տարօրինակ չէ՞, որ միջազգային կառույցներից մեծ գումարներ է ստանում ՀՀ իշխանությունը, սակայն այդ կառույցների ներկայացուցիչների քննադատությունները սվիներով ընդունում, որոնք դարձյալ միտված են երկրում ժողովրդավարության հաստատմանը, ՀՀԿ փոխխոսնակը պատասխանեց.

«Սա հարսանիք չի, որ ով փող տա, նա էլ երաժշտությունը պատվիրի։ Եվրոպացիները մեզ աջակցում են, որովհետեւ, ըստ իս,  իրենք համզոված են,որ աշխարհում պետք է ժողովրդավարական արժեքները տարածվեն, եւ Հայաստանը ի զորու է իր իշխանությամբ,  ընդդիմությամբ ու քաղաքացիական հասարակությամբ զարգացնել  ժողովրդավարության համակարգը։  Պարոն Սվիտալսկին նոր իմացա՞վ, որ Հայաստանում ռեյտինգային համակարգ կա։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մարդիկ ամեն գնով ուզում են Հայաստանում իշխանության չլինի Հանրապետական կուսակցությունը»,–ասաց Հանրապետական կուսակցության խոսնակը։

Նա ընդգծեց, որ ժամանակին այդ նույն «ընտրական օրենսգրքին» հավանություն է տվել նաեւ ՀՀ–ում Եվրամիության դեսպանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ