News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական պարտատոմսերը միջոցները կուտակելու ընդունված եւ հուսալի գործիք են: Այս մասին հունիսի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ վերջերս դրանց ձեռքբերումն արդեն հնարավոր է դարձել ոչ միայն ֆիզիկապես (Երեւանի առեւտրական մի շարք բանկերի սպասարկման գանձապետական կետերում), այլեւ օնլայն՝ gp.minfin.am հասցեով: Նախարարը որոշեց համակարգը գործնականում ցուցադրել՝ կայք մտնելով եւ 50 հազար դրամի պարտատոմս գնելով: «Իհարկե, կարելի է նաեւ ավելի փոքր գումարի գնել, բայց եթե օրինակ եմ ծառայում, ապա ոչ հազար դրամով»,- ժպտաց Արամյանը:

Նա այնուհետեւ հավելեց, որ պետական պարտատոմսերը կարող են բանկային ավանդներին լավ այլընտրանք դառնալ, քանի որ այն կարելի է ցանկացած պահին բորսայում վաճառել առանց տոկոսային շահույթի կորստի (ի տարբերություն ժամկետային ավանդների, եթե այն ժամկետից վաղ պահանջեք):

«Իսկ եթե հուսալիության մասին խոսենք, ապա միջազգային ոչ մի ֆինանսական կազմակերպության մոտ մեր վճարունակության վերաբերյալ ոչ մի անգամ կասկածներ չեն առաջացել»,- ընդգծեց նախարարը:

Մտնելով gp.minfin.am կայք՝ անհրաժեշտ է գրանցվել id քարտի միջոցով: Դրանից հետո անձնական աշխատասենյակում կարելի է հետեւել պարտատոմսերի կտրոնների եկամտաբերությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ