ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Fitzgerald հածանավի եւ ֆիլիպինյան ACX Crystal առեւտրային նավի բախման հետեւանքով 3 մարդ է տուժել: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 02:30-ին, ճապոնական Յոկոսուկա քաղաքից դեպի հարավ-արեւելք:
ԱՄՆ ՌԾՈՒ-ի տվյալներով՝ Fitzgerald-ի հրամանատար Բենսոնին ու եւս երկու նավաստիների Յոկոսուկայի հոսպիտալ են տեղափոխել: Տուժածները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, գրում է ՌԻԱ Նովոստին: