News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի բարդություններ են ստեղծվել: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Արցախում, «Հայկական կուսակցությունների երրորդ ֆորում»-ի նիստում «Մեր անվտանգությունը եւ համաշխարհային անվտանգային սպառնալիքները» թեմայով ելույթի ժամանակ նշել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, հաղորդում է «Արցախպրեսը»:

Նրա խոսքով՝ Արցախի հիմնահարցը եւ, առաջին հերթին, դրա ռազմական բաղադրիչը շարունակվում են մեզ համար մնալ առաջնահերթ:

«Այսօր մեր երաշխիքը մեր սահմանների պաշտպանությունն է, եւ, իմ գնահատականով նոր լայանածավալ պատերազմի հավանականությունը վերջին երեք ամսում մի փոքր նվազել է, բայց ամեն վայրկյան պետք է պատրաստ լինենք: Այստեղ կարեւորագույն գործոն կա, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում որոշակի բարդություններ են ստեղծվել՝ կապված գազային շահերի հետ»,- ասել է Դավիթ Շահնազարյանը:

Բանախոսն իր խոսքում անդրադարձել է նաեւ խորհրդարանական դիվանագիտությանը՝ նշելով, որ այն մեծ պոտենցիալ ունի, եւ հույս ունի, որ խորհրդարանական պատվիրակությունները տարբեր հարթակներում կգործեն համաձայնեցված:

Նիստի վերջում ներկաները հանդես են եկել հարցերով եւ ելույթներով, որոնք մեծամասամբ վերաբերում էին Ղարաբաղյան հիմնախնդրին, սահմանային լարվածությանը, ներքին եւ արտաքին այլ մարտահրավերներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ