News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմածովային ուժերի Fitzgerald հածանավի նավաստիները, որոնք անհետ կորած էին համարվում Ճապոնիայի ափերին հածանավի՝ ֆիլիպինյան առեւտրային նավի հետ բախվելուց հետո, մահացած են հայտնաբերվել:

Reuters-ը հաղորդում է, որ 7 նավաստիների մարմինները հայտնաբերվել են վնասված նավի ջրասույզ եղած հատվածում:

ACX Crystal կոնտեյներատարի հետ ամերիկյան հածանավի բախումը տեղի էր ունեցել Իդզու թերակղզուց հարավ։ Արդյուքնում հածանավը լուրջ վնասվածքներ էր ստացել աջ կողմից, իսկ կոնտեյներատարի քթամասն է վնասվել։ Որոնողական փրկարարական գործողությունների իրականացման համար դեպքի վայր են ժամանել Ճապոնիայի Առափնյա պաշտպանության ավիացիոն տեխնիկայի երկու միավոր ու հինգ առագաստանավ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ