News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում անվտանգության ուժերի հետ բախման հետեւանքով 10 գրոհային է զոհվել, եւս 15-ը վիրավորվել են: «Սինհուա»-ի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Ֆարյաբ նահանգի Կայզար շրջանում: 

Աֆղանական բանակի ներկայացուցչի խոսքով՝ անվտանգության ուժերը հետապնդում են գրոհայիններին՝ նահագում երկարաժամկետ խաղաղություն ապահովելու նպատակով: Նահանգի վարչական կենտրոն Մեյմենե քաղաքը մայրաքաղաք Քաբուլից 425 կմ հեռավորությամբ է գտնում: Նա չի հայտնել անվտանգության ուժերի կողմից հնարավոր կորուստների մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ