News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել է, թե առաջիկայում Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ ազատ առեւտրի գոտի կստեղծվի։

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Կարսում հայտարարել է, թե իրենք առեւտրային հարթակ են ստեղծում, որի միջոցով Նախիջեւանից առանց մաքսատուրքերի 100 մլն դոլարի ապրանք կգա Թուրքիա եւ հակառակը։

Նա շեշտել է, թե Թուրքիայի եւ Նախիջեւանի միջեւ առեւտուրը կլինի այնպես ինչպես օրինակ Թուրքիայի մի քաղաքն իրականացնում է Թուրքիայի մեկ այլ քաղաքի միջեւ։

Թուրք նախարարը նշել է, թե նախատեսվում է ակտիվացնել նաեւ Իրանի ու Վրաստանի հետ սահմանային բիզնես ծրագրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ