News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կտրուկ վատացել է մարդու իրավունքներին առնչվող իրավիճակը։ Այս մասին հայտնել է Գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ- Հուսեյնը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով Խորհրդում, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։

Նրա խոսքով, Կոնգոյից ստացվող հաղորդագրությունները սարսափ են առաջացնում՝ տեղի լյուբա ու լուլուա ազգությունների խաղաղ բնակիչները դաժան բռնությունների են ենթարկվում։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով վարչության աշխատակիցները, որոնք աշխատում են տեղում, հայտնում են կտրված վերջույթներով ու այրվածքներով երեխաների մասին։ Նրանք տեսել են սպանված նորածնի դի ու հղի կանանց՝ պատռված որովայններով։

Փորձագետները հայտնաբերել են 42 զանգվածային գերեզմանափոսեր, իսկ փախստականները պատմում են, որ մարդկանց հաճախ ողջ են թաղում։ Զեյդ Ռաադ ալ Հուսեյնի խոսքով, բոլոր այդ հանցագործությունները մանրակրկիտ հետաքննություն են պահանջում։

Կասաիում բռնկված բռնության ալիքի արդյունքում՝ 2016-ի օգոստոսից սկսած մոտ 1․3 մլն բնակիչ ստիպված է եղել լքել իր տները, ընդ որում 30 հազար մարդ փախել է Անգոլա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ